Fab Lab Armenia Education Foundation

/ Կարևոր կետեր / Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն

Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն

Մենք գտնվում ենք Չորրորդ Արդյունաբերական հեղափոխության շրջանում՝ (ԱՀ4 կամ Արդյունաբերություն 4.0), որը սահմանվում է որպես 21-րդ դարում փոխկապակցման միջոցների և խելացի ավտոմատացման մեծացման հետևանքով տեխնոլոգիայի, արդյունաբերության և հասարակության օրինաչափությունների ու գործընթացների միջև արագ փոփոխությունները:
Այժմ մենք անցնում ենք Չորրորդ արդյունաբերական հեղափոխության միջով, որը անվանվում է նաև Արդյունաբերություն 4.0: Fortune Business Insights-ի կանխատեսումներով համաշխարհային արդյունաբերության 4.0 շուկան մինչև 2026 թվականը հասնելու է 260,71 միլիարդ դոլարի, ինչը նշանակում է 16,3% աճ 2019-ից մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում:
Այս տերմինը ստեղծել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբը, ով պնդում է, որ դիտարկվող փոփոխությունները ոչ միայն արդյունավետության ձեռքբերում են, այլ արդյունաբերական կապիտալիզմի զգալի տեղաշարժ:
Արդյունաբերական փոփոխությունների այս փուլի մի մասն այնպիսի տեխնոլոգիաների սերտաճումն է, ինչպիսիք են արհեստական ​​ինտելեկտը, գեների խմբագրումը և առաջադեմ ռոբոտաշինությունը, որոնք հատում են ֆիզիկական, թվային և կենսաբանական աշխարհների միջև սահմանները:
Արդյունաբերական չորս հեղափոխություններն են՝ ածուխը, գազը, էլեկտրոնիկան ու միջուկային, ինչպես նաև ինտերնետը և վերականգնվող էներգիան։

1765 թվականից մինչ օրս մենք տեսել ենք զարմանալի էվոլյուցիա, երբ գոլորշին առաջին անգամ օգտագործվեց մեխանիկական արտադրության համար: Առաջին երեք արդյունաբերական հեղափոխությունները փոխել են մեր ժամանակակից հասարակությունը: Այս երեք առաջընթացներից յուրաքանչյուրի հետ՝ գոլորշու շարժիչի, գիտության և զանգվածային արտադրության դարաշրջանի և թվային տեխնոլոգիաների աճի հետ մեկտեղ, մեզ շրջապատող աշխարհը կտրուկ փոխվել է:
Իսկ այժմ այն նորից կրկնվում է և արդեն չորրորդ անգամ։ Այս անցումը ներառում էր անցում ձեռքով աշխատանքից դեպի մեքենայացված արտադրության մեթոդների, քիմիական և երկաթի արտադրության նոր գործընթացների, գոլորշու և ջրի էներգիայի ավելացուկի վերաօգտագործման, հաստոցների զարգացման և մեքենայացված գործարանային համակարգի վերելքի։

Չորրորդ արդյունաբերական հեղափոխության Հիմքայինշարժիչ ուժերն են՝

Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը արտահայտում է ֆիզիկական, թվային և կենսաբանական աշխարհների միջև սահմանների լղոզումը: Այն արհեստական ​​ինտելեկտի (AI), ռոբոտաշինության, իրերի համացանցի (IoT), եռաչափ տպագրության, գենետիկական ճարտարագիտության, քվանտային հաշվարկների և այլ տեխնոլոգիաների առաջընթացների միաձուլում է:

Տեխնոլոգիան կարող է օգնել ոչ միայն բիզնեսին, այլ նաև օգնել մարդկանց՝ դառնալ ավելի առողջ և արդյունավետ.

Տեխնոլոգիան անընդհատ զարգանում է՝ մեզ առաջարկելով ավելի ու ավելի շատ տարբերակներ՝ ընտրելու, թե ինչպես օգտագործել այն բիզնեսի և սոցիալական խնդիրների լուծման համար: Սակայն երբեմն ժամանակի տեմպին համընթաց գնալը կարող է բարդ լինել։ Բիզնես առաջնորդների վերջին հարցման ժամանակ ԱՄՆ-ի գործադիր տնօրենների 75%-ն նշել է, որ իրենց անհանգստացնում է տեխնոլոգիական փոփոխությունների արագությունը: Հենց դա է պատչառը, որ պետք չէ կենտրոնանալ տեխնոլոգիական լանդշաֆտը անընդհատ սկանավորելու վրա, այլ պետք է հասկանալ, թե ինչ նորարարությունները լարող են բերել առավելագույն արժեքը:

Ութ նոր տեխնոլոգիաներ և վեց կոնվերգենցիայի թեմաներ, որոնց մասին դուք պետք է տեղյակ լինեք։

Դրանք հետևյալն են՝

  • Արհեստական ինտելեկտ (AI)
  • Ընդլայնված իրականություն (AR)
  • Բլոկչեյն
  • Անօդաչու թռչող սարքեր (ներառյալ առանց վարորդի մեքենաները և թռչող մեքենաները)
  • Իրերի համացանց (IoT)
  • Ռոբոտաշինություն
  • Եռաչափ տպագրություն
  • Վիրտուալ իրականություն (VR)

Այսօր այս Հիմքային ութը (Essential Eight) շարունակում է զարգանալ և թողնել իր հետքը։ Համաճարակը արագացնում է նոր տեխնոլոգիաների ներդրումը: Դրանցից մի քանիսը, օրինակ՝ արհեստական ​​ինտելեկտը, դառնում են ընկերությունների անբաժանելի մասը։ Մյուսները, օրինակ՝ եռաչափ տպագրությունը, ավելի կենտրոնացած են որոշակի ոլորտներում, ինչպիսին է արտադրությունը: Միևնույն ժամանակ մենք կարող ենք տեսնել մեկ այլ խորը տեղաշարժ, թե ինչպես են առանձին տեխնոլոգիաները միավորվում՝ միմյանց փոխակերպելու միջոցով: Թեև կան որոշ խոստումնալից տեխնոլոգիաներ, ինչպիսիք են քվանտային հաշվարկը և նանոտեխնոլոգիան, սակայն Հիմքայինութը առաջիկա հինգ տարիների ընթացքում կշարունակեն ունենալ առավել գործնական և խորը ազդեցություն։ Հարցը կայանում է նրանում, թե ինչպես նրանք միասին կաշխատեն այդ ազդեցությունն ապահովելու համար:
Այս կոնվերգենցիան վերակազմավորում է Հիմքայինութ տեխնոլոգիաները վեց հզոր համակցությունների մեջ՝ վստահության ավտոմատացում, ընկղմվող միջերեսներ, ընդլայնված իրականություն, աշխատանքի ինքնավարություն, թվային արտացոլում և գերկապված ցանցեր:
Նորարարությունների այս ալիքը խոստանում է մեծապես ընդլայնել այս համակցված տեխնոլոգիաների հետ ավելի խելացի և անխափան աշխատելու մեր կարողությունը:

Վստահության ավտոմատացում։ Ինչ է սա նշանակում.

Վստահությունը ավտոմատացնելու համար Հիմքային ութ տեխնոլոգիաներից հատկապես՝ բլոկչեյնը, իրերի համացանցը և արհեստական ինտելեկտը, կարող են աշխատել միասին՝ ապահովելով տվյալների իսկությունը, ինքնության ստուգումը և անվտանգ բազմակողմ գործարքները: Այս տեխնոլոգիաների համատեղումը կարող են ավտոմատացնել վստահությունը ֆիզիկական, թվային և մարդկային ակտիվների նկատմամբ:

Ինչպես է այն աշխատում.

Տիպիկ օրինակում իրերի համացանցի սենսորները կարող են հետևել սննդի մատակարարամն ողջ ընթացքին՝ սկսած այն պահից, երբ այն ուղարկվում է ֆերմայից պահեստ և դեպի մանրածախ խանութներ: Սա թույլ է տալիս որոշել, թե որտեղ է գտնվում որոշակի բեռը երթուղու երկայնքով, ինչպես նաև ապրանքների վիճակը ճամփորդության յուրաքանչյուր փուլում, այն կարող է հստակ տեղեկացնել, թե արդյոք բեռնափոխադրման բեռնարկղը շատ տաք է, շատ սառը կամ չափազանց խոնավ:
Այս տեղեկատվությունը գրանցվում է անվտանգ, անփոփոխ բլոկչեյնի վրա: Իրերի համացանցը և բլոկչեյնը միասին կարող են ստեղծել մատակարարման անխափան շղթա՝ ապահովելով գնորդներին իրական արտադրանքի ձեռք բերում՝ առանց վնասվածքներին կամ կեղծիքների: Այս տեխնոլոգիաները կարող են նաև ստուգել և ցույց տալ, ​​որ վտանգավոր նյութեր պարունակող արտադրանքը ճիշտ և անվտանգ հեռացվել են:

Որտեղ է դրա ազդեցություն գործում.

Արտադրողները կարող են օգտագործել ավտոմատացված վստահությունը՝ բարելավելու իրենց միացված համակարգերի և սարքերի, ինչպես նաև իրենց արտադրական օբյեկտների և սարքավորումների անվտանգությունը:
Առողջապահության ոլորտում բժիշկների ցանցերը և հիվանդանոցները կարող են օգտագործել վստահելի տեխնոլոգիա՝ յուրաքանչյուր նոր բժշկի հավատարմագրերը հաստատելու համար՝ կրթական պատմությունների, արտոնագրերի, կանոնակարգման պատմությունների և այլնի համար:
Կոմունալ ծառայությունները կարող են օգտագործել ավտոմատացված վստահությունը՝ մի քանի կապալառուների արագ վավերացնելու համար, երբ նրանց անհրաժեշտ է վարձել լրացուցիչ անձնակազմ՝ բնական աղետին արձագանքելու համար: Ցանկացած արդյունաբերություն կարող է քաղել կորպորատիվ հաշվետվությունների օգուտները՝ օգտագործելով տեխնոլոգիան՝ վստահությունը ավտոմատացնելու և ներդրողների, կարգավորողների և հաճախորդների համար թափանցիկությունը բարձրացնելու համար՝ միաժամանակ նվազեցնելով հնարավոր ռիսկերը:

Ինչու է այն կարևոր.

Բոլոր գործնական և անձնական հարաբերությունների հիմքում վստահությունն է: Եթե ​​աշխատակիցները, հաճախորդները, ներդրողները և համայնքները չկարողանան վստահել տվյալների, համակարգերի և գործընթացների անվտանգությանը, պաշտպանությանը և գաղտնիությանը, ձեր բիզնեսը կտուժի: Առանց վստահության և թափանցիկության, դուք կարող եք նաև ենթարկվել կարգապահական և իրավական գործողությունների իրականացմանը:
Եթե դիտարկենք նոր տեխնոլոգիաների 6 կատեգորիաներին, ապա բոլորն էլ ազդված են և կազդվեն։ Այն ամենը, ինչ հնարավոր է թվայնացնել, կթվայնացվի: Կա տեխնոլոգիաների 6 կատեգորի՝.

  • Շինարարություն
  • Տրանսպորտ
  • էներգիա/հզորություն
  • Միացում
  • Արտադրություն
  • Կենսաբանության հետ կապված ոլորտ

Ի՞նչ նշանակություն ունի այս ամենը Ֆաբ Լաբ Հայսատանի համար.

Որպես ճկուն և նորարար երկիր՝ դուք ունեք ձեր երկիրը աճեցնելու և առաջնորդելու չօգտագործված հնարավորություններ:
Աղբյուրներ՝ Վիքիպեդիա։ PWC. ՄՏԻ մեդիա լաբ, ՄՏԻ տեխնալոգիա, Ֆաբ Ակադեմիա

Translate »